Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ.

ՄԻՊ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ

124
Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2024 թ., 16:18
ՄԻՊ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն օգոստոսի 12-ին անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն:
Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են կենտրոնի շահառուների պայմանները, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ և արձանագրել մի շարք խնդիրներ: Ներկայում այցի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում: Արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին և կպահանջվեն հրատապ լուծումներ:

Աղբյուրը`   ՀՀ ՄԻՊ