«Եթե Ուկրաինան չնախաձեռնի նոր հարձակում, այս ամենը կհանգեցնի ճակատագրական ելքի»․ Մարատ Եգանյան
Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը Ուկրաինայի Կուրսկի մարզի վրա հարձակումն սկսեցին համեմատել Խերսոնի և Խարկովի մարզերի հարձակումների հետ և իսկապես կան շատ ընդհանում բաներ, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ։ Նախ խոսենք ընդհանում եզրույթների մասին՝ Ուկրաինան և այն ժամանակ և հիմա կարողացավ Ռուսաստանի համար անկատ կուտակել բավականին մեծ քանակությամբ զորքեր շփման գծում և հակառակորդի համար անսպասելիորեն անցավ հարձակման, և Խարկով-Խերսոնի ժամանակ և հիմա Ուկրաինան կիրառեց արևմուտքում որպես ռեյնջերական խմբերի շատ հայտմի ռազմավարությունը, ինչը հակարակորդի շարքերում խուճապ տարածելու շատ արդյունավետ միջոց է (իմիջայլոց, իմ իմանալով, այդ ռազմավարությունը առաջինը կիրառեց Ժուկովը 2-րդ համաշխարայինի ժամանակ)։ Իսկ հիմա տարբերությունների մասին ասեմ՝ նախ զորքի քանակությունը հիմա ավելի սակավ է, քան Խարկով-Խերսոնում (այն ժամանակ մասնակցում էր մոտավոր հաշվարկներով 30 հազարից ոչ պակաս զինծառայող իսկ հիմա 8-10 հազար), Ռուսաստանը այն ժամանակ ուներ մեծ խնդիրներ կապված նրա հետ, որ պատերազմի առաջի 1-2 ամսվա բանակի կորուստները գրեթե սպառեցին իրա բանակի մարտունակ պաշարը և անձնակազմի հետ խնդիրները շատ ավելի լուրջ էին քան հիմա, Ռուսաստանը անցնելով Խերսով-Խարկովի օպերացիայով քաղել է դասեր ու հիմա դրանք ցուցադրում է։ Կան նաև այլ յուրահատկություններ որոնք իրենց ազդեցություն ունեն մարտի դաշտի վրա՝ օրինակ Ռուսաստանը փոփոխության ենթարկեց իրա արտաքին քաղաքականությունը, սակայն միայն միջին և խոշոր երկրների նկատմամբ (Պարսկաստան, Հյուսիսային Կորեյա, Չինաստան, Հնկաստան, Աֆրիկյան երկրներ և այլ)։ Արդեն իրա արտաքին քաղաքականության մեջ ավելկի շատ է նկատվում իրական դաշնակցային հարաբերությունների ստեղծման, արժեքավորման և պահպանման անհրաժեշտությունը։ Աղբյուրը` Մարատ Եգանյան |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06