«Վայոց ձորի թեմի առաջնորդը նախընտրել է ծառայություններ մատուցել դավաճաններին»․ Էդգար Ղազարյան
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ․ «Սրբազանի սրճարան», «Սրբազանի ռեստորան», «Սրբազանի հյուրանոց», «Սրբազանի ՀԷԿ» և այլն․ նման արտահայտություններ ողջ աշխարհում հնչում են միայն Վայոց ձորում՝ հաշվի առնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հիմնական հետաքրքրություններն ու զբաղմունքները։ Չնայած այն հանգամանքին, որ Վայոց ձորում են գտնվում հարյուրավոր պատմական և մեծ ճանաչում ունեցող եկեղեցիներ ու վանքեր, որ բազմաթիվ բարերարների ջանքերով կառուցվել են նոր եկեղեցիներ, վերանորոգվել՝ հները, սակայն աղանդավորները վխտում են ամբողջ մարզում՝ տարածվելով սնկի արագությամբ։ Սա, հավանաբար, դրանից է, որ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդը նախընտրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմի առաջնորդի առաքելությունը՝ չհանդիպելով Վայոց ձորում երկու օր այցելած Բագրատ Սրբազանին, սակայն սիրահոժար արարողակարգային ծառայություններ մատուցելով հայ եկեղեցու և Հայոց պետության դեմ պայքարի դուրս եկած դավաճաններին՝ Արփի Դավոյանից մինչև Ալեն Սիմոնյանին»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |
«Մելքոնյան Գագոն լավագույն ապացույցն է». Արգիշտի Կիվիրյան
2000:18«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցն ուղարկել Տիգրան Ավինյանին». ԶԼՄ
49Երեկ, 23:42«Դատարանի դահլիճում բոլորը զոհեր են». Սամվել Ֆարմանյան
54Երեկ, 23:30«Սա այն ոստիկանի կրծքանշանի համարն է, ով հայհոյեց ինձ և փորձեց հարվածել». Հակոբ Միկոյան
50Երեկ, 22:54Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչին ու կատարողներին
58Երեկ, 22:18Շոտլանդիայի վերջին նավթավերամշակման գործարանը կփակվի 2025 թվականին
76Երեկ, 21:54