«ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան դերը շատ ավելի մեծ է, քան ՀՀ-ի իշխանությունների». Էդգար Ղազարյան
Դիվանագիտությունը ենթադրում է փոխադարձություն: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը որևէ պետության նախագահի չի հյուրընկալել: Խոսքը տարածաշրջանային այցերի մասին չէ: Փոխարենը մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն են պարբերաբար հյուրընկալվում այլ պետություններում: Սա նշանակում է, որ ՀՀ-ն դիվանագիտական առումով մեկուսացած է: Սրանք Լեհաստանում ՀՀ-ի նախկին դեսպան Էգդար Ղազարյանի վերլուծություններն են: Ըստ նրա՝ մեր երկրում գերակտիվն ԱՄՆ-ի դեսպանն է: «Հ2»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ մեր երկրի հանրային հարաբերությունների վրա ԱՄՆ-ի դեսպանատան դերը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի իշխանությունների: Նա հիշեցնում է, որ ՀՀ-ում պաշտոնավարելու ընթացքում մեր երկրում ԱՄՆ-ի դեսպանը գնացել է թշնամական Ադրբեջան, վերադարձել ու շարունակել իր աշխատանքը: Այնինչ թշնամու երկրից վերադառնալուց հետո նրան պետք է 72 ժամ տրվեր երկիրը լքելու համար»,- ասել է նա Մեր երկրում ավելի շատ Հնդկաստանի քաղաքացի կա, քանի բոլոր ազգային փոքրամասնությունները միասին վերցրած: Բայց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը երբեք հայտարարություններով հանդես չի գալիս, նկատեց դիվանագետը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42