«Նախկին իշխանությունները Փաշինյանին ռասկրուտկա արեցին»․ Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երկիր Մեդիա»-ի եթերում անդրադառնալով հայկական քաղաքական դաշտում գործող արևմտամետ ուժերին, մասնավորապես Արամ Սարգսյանին, նրանց անվանել է «արևմտամետ թրքաբոլշևիկներ»։ «Նրանք աճեցվում, ծլարձակվում ու գուրգուրանքի էին արժանանում նախկին իշխանությունների կողմից։ Որպես հաճախորդ օգտագործում էին իրենց իրական ընդդիմախոսների դեմ։ Աճեցրեցին, ջրեցին, սիլիտրա լցրեցին, Նիկոլ Փաշինյանին բերեցին պատգամավոր դարձրեցին, ռասկրուտկա արեցին, այսպես ասած, իրենց մեդիաներով»,- ասել է Թևանյանը։ «ՀՀԿ-ն ձեզնից կնեղանա, որովհետև նրանք չեն ընդունում, որ Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ աջակցել են»,- նկատել է լրագրողը․ «Թող նեղանան, իրենք էլ են դա հասկացել, բայց արդեն ուշ է, իրենք իրենց խաղը խաղացին ու իրենց խաղի տակ մնացին, թեպետ բոլորի մասին չէ խոսքը, ՀՀԿ-ում շատ պարկեշտ մարդիկ կան։ Էն ժամանակ էլ հանրապետականների մեծ մասի սրտով չի եղել այդ ամենը»,- նշել է Թևանյանը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06