Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին»․ Հակոբյան

143
Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 16:24
«Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին»․ Հակոբյան

Լրչագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «Թեև հանրության մեծ մասը, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընդգծված բացասական կարծիք ունի, սակայն դա էլ է տարբերակված․ մարդիկ կան, որ մտածում են, թե իրոք խեղճ հարիֆ է, մարդիկ կան, որ մտածում են՝ անկարող էր ու ամեն ինչ պրավալ տվեց․ մարդիկ էլ կան, որ մտածում են՝ ո՛չ հարիֆ էր, ոչ էլ պրավալ է տվել, ինչի համար եկել է (բերել են)՝ անում է։ Այս 6 տարիներին շատ բաներ կատարվեցին, որոնք հիմնականում այս թեզերի կողմնակիցների համար հիմնավորումներ են։
Բայց։ Դեռ վաղուցվանից, Նիկոլ Փաշինյանի գրչին են պատկանում նյութեր, որոնք ապացույցն են, որ պատերազմը, պարտությունը, Արցախի հանձնումը, Հայաստանի այսօրվա վիճակը, ոչ թե իրերի պատահական դասավորություն էր, այլ՝ հստակ ծրագիր։
Եկեք հիշենք՝ իշխանությունը ի՞նչ է ասում. ստիպված ենք հանձնել, որովհետև պարտվել ենք, պարտվել ենք, որովհետև, չնայած որ 2 տարվա իշխանություն էինք, հենց այդ ժամանակ պարզվեց՝ բանակ չկար, Ադրբեջանն ուժեղ էր, Թուրքիան հետն էր, Ռուսաստանը մեզ «գցեց», ստիպված Արցախը հանձնեցինք․ դա ձևակերպում են՝ չպաշտպանեցինք, որ Հայաստանը պահենք, գյուղ ու անկլավ ենք տալիս, որ պատերազմ չլինի և այլ բացատրություններ․․․
Այդ բոլորը անիմաստ են դառնում, երբ ընթերցում ես Փաշինյանի՝ ժամանակին գրած նյութերից հատկապես մեկը, որն էլ հենց ուզում եմ այսօր ձեզ ներկայացնել։ Շատ կուզենամ՝ այդ նյութը կարդան նաև այն քպականները, որոնք Փաշինյանի արդարացումները խելոք-խելոք կրկնում են՝ առանց խորանալու, որ իրենց ևս խաբել և խաբում է՝ օգտագործելով իր վաղուցվա նպատակների, գուցե հանձնարարականների իրականացման համար։
Գործընկերներիցս են արխիվում գտել Նիկոլ Փաշինյանի այդ հոդվածը՝ հրապարակած իր ընտանեկան թերթում՝ 2001 թվականի մայիսի 23-ին։ Թիվը հիշեք՝ 2001 թվական։
Հոդվածը վերնագրված է «Մենք ու մեր շահերը»։ Երկու բառով ձևակերպեմ ասելիքը, որպես նախերգանք․ Նախ կարդում ենք ու հարց է առաջանում, թե այդ «մերը» ովքեր են, քանի որ նրանում հայկական շահը չենք գտնում։ Օրինակ, նա համարում է, որ հայի չուզողություն է այն, որ Հայաստանի այդ օրվա ղեկավարությունը Հայաստանի տարածքի մի մասը չի ծառայեցնում Թուրքիայի, Ադրբեջանի, ու ԱՄՆ-ի շահերին և հնարավորություն չի տալիս Թուրքիային ու իր դաշնակից ԱՄՆ-ին օգտվել Հայաստանի տարածքների մի մասից և դուրս գալ Կենտրոնական Ասիա։
Դեռ 2001 թվականին էր Նիկոլը գրում Սյունիքով միջանցք տալու մասին»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան