Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Մեր ժողովուրդը երեք մարդու է ամենաշատը սիրում»․ Մարուքյան

116
Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 10:48
«Մեր ժողովուրդը երեք մարդու է ամենաշատը սիրում»․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքելով դիտարկմանը՝ Ալիևի հայտարարություններին Փաշինյանի միակ պատասխանը հեծանիվ քշելն է եղել, հույսն ինչի՞ վրա է դրել, պատասխանել է․ «Չեմ կարող ասել․․․ Ես Փաշինյանի հետ վեճ չունեմ ոչ մի հարցի վերաբերյալ։ Մեր ժողովուրդը համահունչ է այդ ամենին, մեր ժողովուրդը երեք մարդու է ամենաշատը սիրում՝ Փաշինյանին, Սարգսյանին, Քոչարյանին, ես ժողովրդի հետ խոսակցություն ունեմ, Փաշինյանին, Սարգսյանին, Քոչարյանին ի՞նչ ասեմ։ 2021-ին ժողովուրդը գնացել է ընտրատեղամասեր ու քվեարկել։ Պետք է աշխատենք ժողովրդի հետ, որ մի քիչ ուրիշ ձևով նայի հարցերին։ Ես հասկացել եմ մի բան, երբ անընդհատ ասում ես՝ սխալ արեց, սենց չպիտի աներ, ու ժողովուրդը գնում, էդ մարդուն է էլի ընտրում, դու պետք է ժողովրդի հետ աշխատես»։

Էդմոն Մարուքյանի հարցազրույցը