Բանգլադեշում ոստիկանությունը կրակել է ցուցարարների ուղղությամբ
719
Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 13:36
![]() Բանգլադեշում պետական պաշտոնների քվոտավորման համակարգի դեմ շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կրակել է ցուցարարների ուղղությամբ, հայտնում է AFP-ն։ Կա տուժած։ Բողոքի ցույցերը Բանգլադեշում սկսվել են հուլիսի սկզբին, երբ մասնավոր և պետական բուհերի հարյուրավոր ուսանողներ հանրապետության տարբեր քաղաքներում դեմ են արտահայտվել 1971թ. անկախության պատերազմի մասնակիցների հարազատների համար աշխատանքի տեղավորման քվոտաներին՝ դրանք համարելով խտրական: Գրեթե 32 միլիոն երիտասարդներ չունեն աշխատանք կամ մասնագիտական կրթություն 170 միլիոն բնակչությամբ երկրում: Նրանք կարծում են, որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում գործազրկության դեմ պայքարի համար: Ընդհանուր առմամբ 75 մարդ է զոհվել բողոքի ցույցերի ժամանակ։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
