ԵՊՀ-ն մանկավարժների հավաստագրման 3-ամսյա դասընթաց է կազմակերպում
![]() Երևանի պետական համալսարանը կազմակերպում է մանկավարժի հավաստագրման համար 3-ամսյա վերապատրաստման դասընթաց։ Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր չունեն մանկավարժի որակավորում։ Դասընթացի ավարտին 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվելու է մանկավարժի երկլեզու հավաստագիր։ Դասընթացներն իրականացնում և համակարգում է ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։ Վերապատրաստման դասընթացները կազմակերպվելու են 2024թ․-ի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Դիմումներն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 10։00-16։00, քաղաք Երևան, Աբովյան 52Ա, 207 սենյակ հասցեով։ Անհրաժեշետ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի, բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակներն ու պատճենները, մեկ լուսանկար և վճարման կտրոնը։ 3-ամսյա վերապատրաստման դասընթացների վճարը կազմում է 210,000 ՀՀ դրամ /1 կրեդիտ-7000 դրամ/ Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել 060-710-616, 098-33-00-31, 091-57-59-42 հեռախոսահամարներով։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
