«Պատրաստ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել»․ Փեզեշքիան
Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել հոկտեմբերին՝ Կազանում կայանալիք ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարել է ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։ Մենք պատրաստ ենք այն ստորագրել ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի՝ մեր ընկերոջ հետ հարաբերություններին, և, անկասկած, կամրապնդենք այդ հարաբերությունները։ ԻԻՀ նոր կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ ի կատար ածելու իրանա-ռուսական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք»,- IRNA-ն մեջբերում է Փեզեշքիանի խոսքը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36