Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.

«Խնդիրը բանակցային օրակարգում է, որքան էլ որ հայկական կողմը լռում է». Վարդան Բալյան

109
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 00:00
«Խնդիրը բանակցային օրակարգում է, որքան էլ որ հայկական կողմը լռում է». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կանադայի դեսպանի հետ հանդիպմանն Իլհամ Ալիևը, պատասխանելով դեսպանի դիտարկմանն Արցախ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, արդեն հրապարակավ հայտարարել է, որ վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձության հիմքով՝ Սյունիք պետք է վերադառնա մինչև 1988 թվականը էթնիկական զտման ենթարկված Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Բազմիցս անդրադարձել եմ, որ այս խնդիրը Ադրբեջանի պետական քաղաքականության և հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում է, որքան էլ որ հայկական կողմն այս մասին լռում է:
Ալիևի հայտարարության մեջ, սակայն, կարևոր այլ շեշտադրումներ ևս կան, որոնք լրջագույն մտահոգության առիթ են: Պնդումը, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածքային ամբողջկանության մաս կազմող Սյունիքի բնիկ բնակիչներ են, այիսինքն՝ ներկայիս Հայաստանի տարածքից անցյալ դարում բռնի տեղահանված բնիկ ժողովուրդ, որի նյութական-մշակութային ժառանգությունը ոչնչացվել է, կարծում եմ, լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի: Դե իսկ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» եզրույթը առավել քան խոսուն է»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան