Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Ափսոս, որ Բագրատ Սրբազանը գնաց բազմիցս տրորված ճանապարհով»․ քաղաքագետ

119
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 00:06
«Ափսոս, որ Բագրատ Սրբազանը գնաց բազմիցս տրորված ճանապարհով»․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Որպեսզի ավելի չծավալվեմ, կգրեմ կարճ՝ ափսոս, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գնաց արդեն իսկ բազմիցս տրորված ճանապարհով։ Հեղափոխությունները կարիք չունեն «քաղաքական խորհուրդ»-ների, որովհետև հեղափոխական շարժումների առավելությունն իրենց անկանխատեսելիությունն ու որոշումների ընդունման մոբիլությունն է։ Թեպետ իշխանությունները ունեն բոլոր տեսակի առավելությունները, հեղափոխական շարժումներն ունեն մեկ կարևոր առավելություն՝ արագ որոշումների ընդունում, բյուրոկրատական համակարգի բացակայություն, ինչի շնորհիվ հեղափոխական շարժումները կարող են իշխանությունների ձեռքից վերցնել նախաձեռնողականությունը և վերջիններիս դարձնել ռեակտիվ գործողությունների դիմող և իրավիճակի վերահսկողությունը կորցնող «հեռացող իշխանության»»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան