«1 միլիոն դրամը սոլիդ աջակցություն է համարել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ջրհեղեղից 4 զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրին պետբյուջեից 1 միլիոնական դրամ են տալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե աջակցության սոլիդ փաթեթ է։ Ընտանիքները տան կերակրողին են կորցրել, 2,5 հազար դոլարին համարժեք գումարը ինչպես կարող է սոլիդ օգնություն լինել։ Իշխանությունը մեղավոր է ջրհեղեղի զոհերի համար, քանզի թույլ է տվել, որ Թումանյան-Բագրատաշեն ճանապարհը կառուցապատեն առանց Դեբեդի ափին հեղեղապաշտպան ամրություններ կառուցելու, ճանապարհաշինարարներին թույլ է տվել մեծ քանակությամբ հող լցնել Դեբեդ, որը փոխել է գետի հունը․ ջրհեղեղի սպառնալիքի մասին նախապես չի զգուշացրել բնակչությանը։ Անարդյունավետ աշխատող պետական բարձր պաշտոնյաներին միլիարդավոր դրամներ պարգևավճարներ բաժանող Նիկոլ Փաշինյանը ջրհեղեղից զոհվածի ընտանիքին 1 միլիոն դրամը սոլիդ աջակցություն է համարել։ Կարծես թե իր գրպանից է տվել, ոչ թե մեր մուծած հարկերից գոյացած պետական բյուջեից»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
Մահացել է Ֆիդել Կաստրոյի առաջին կինը
6915:18«Կշարունակենք շրջայցերը ՀՀ տարբեր մարզեր»․ Գառնիկ Դանիելյան
5014:30«ՔՊԿ-ի դեմքն՝ իր ողջ հմայքով»․ Սոնա Աղեկյան
6112:36Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ (լուսանկար)
6008:30««30 տարի ի՜նչ էին արել» թեզի հեղինակներին». Լիլիթ Բարսեղյան
10603:00«Տեսա՞ք, որ իրավաբանության մեջ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ». Մհեր Հակոբյան (լուսանկար)
10501:30