Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.

Վաղը Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկման թեմաներից մեկը կլինի սահմանազատումը

103
Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 23:48
Վաղը Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկման թեմաներից մեկը կլինի սահմանազատումը

Վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին կրկին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Այս մասին տեղեկացնում է Սրբազան պայքար տելեգրամ ալիքը։
«Կարևոր թեմաներ ունենք քննարկելու։

Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում

(բանախոս՝ քաղաքագետ Էդգար Էլբակյան):
Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները (բանախոս՝ Կարեն Բեքարյան):

Համեցեք Սուրբ Աննա եկեղեցու բակ, միասին կերտենք մեր երկրի ապագան»,- գրում է աղբյուրը։