Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.

«Մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ` հրապարակ դուրս գալը պատահականություն չէ». Բագրատ Սրբազան

102
Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 21:18
«Մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ` հրապարակ դուրս գալը պատահականություն չէ». Բագրատ Սրբազան

«Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է։
Ես անընդհատ շեշտել եմ ու շեշտելու եմ՝ մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ հրապարակ դուրս գալը պատահականություն չէ։
Աստված մարգարեի միջոցով հարցրեց՝ ո՞ւմ ուղարկեմ: Ես հանձն եմ առել ասելու՝ ինձ ուղարկեք:
Եվ ուզում եմ, խնդրում եմ, որ յուրաքանչյուր մարդ այդպես լսի․ ինձ ուղարկես, ես եմ այդ գործիքը, միջոցը, կամուրջը, հնարավորությունը ես եմ։
Ես առանց ակնկալիքի եմ, առանց սպասելիքների, առանց սիրվելու, հանձն առնելու բոլոր դժվարությունները, բայց միայն մեկ նպատակի համար, որ ունենամ հայրենիք ու պատիվ։
Իմ ամբողջ ցանկությունն այն է, որ ես երկրից աչքերս փակելուց զգամ, որ օրհնված եմ գնում, ոչ թե նզովված: Երանի ամեն հայ մարդու հավատամքն այդպես լինի։
Մեր ներկայությունն այստեղ չի լինելու հավիտենապես, բայց մեր ներկայությունը կարող է լինել անմահների շարքում»,- Սիսիանում քաղաքացիների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը: