Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.

«Եթե դիմացը չառնվի, վաղը Սյունիքը չի լինելու»․ Վահագն Մելիքյան

129
Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 15:30
«Եթե դիմացը չառնվի, վաղը Սյունիքը չի լինելու»․ Վահագն Մելիքյան

«Մեր նորանկախ պատմության մեջ երբեք չենք ունեցել այսքան թույլ, այսքան տկար դիվանագիտություն։ Գաղտնի ու բանավոր պայմանավորվածությունների, միանձնյա որոշումների արդյունքում այս մարդիկ մեջքից հարվածեցին Հայաստանին ու հայ ժողովրդին»,- Գորիսում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց դիվանագետ Վահագն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ այս իշխանությունը չունի ազգային օրակարգ ու շահ, իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիրը․ «Այն քաղաքականությունը, որը տանում են ՀՀ իշխանությունները, սա՛ է համար մեկ սպառնալիքը ՀՀ-ին։ Իրենք իրականացնում են ծրագիր, ու եթե դիմացը չառնվի, վստահեցնում եմ՝ վաղը Սյունիքը չի լինելու»։