«Արցախի պետական համալսարանը պետք է վերականգնել». Հոխիկյան
298
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 11:18
![]() Լրագրող Նաիրի Հոխիւկյանի գրառումը. «Այս կարևոր ծրագրի մասին չեմ դադարում խոսել բոլոր հնարավոր վայրերում։ Գործընթացը շարունակվում է։ Մենք կհասնենք նրան, որ Հայաստանում իր աշխատանքը վերսկսի Արցախի պետական համալսարանը և կրկին մեկ կառույցի մեջ հավաքի Արցախի ուսանողներին։ Դա հնարավորություն կտա նախ Արցախի մեր քույրերի և եղբայրների մշտական շփումներով պահպանել Արցախի ավանդույթները, բարբառը, կենցաղը, ապա նաև Արցախի գիտնականներին, դասախոսներին ապահովել մասնագիտական աշխատանքով ու գիտելիքները փոխանցելու հնարավորությամբ։ Իսկ ամենակարևորը՝ Արցախի պետականության ինստիտուցիոնալ կառույցները իրենց գոյությամբ մարդկանց կպատրաստեն գալիքի նոր մուտքին դեպի հայկական Արցախ։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
