Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

«Սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան

127
Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ., 18:48
«Սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան

«168»-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ Տավուշում ո՛չ սահմանային սյուները, ո՛չ փշալարերը, ո՛չ էլ սահմանապահները չեն կարող ապահովել խաղաղություն։

«Երկրի անվտանգությունն ապահովում են երկրի քաղաքական իշխանությունը և երկրի Զինված ուժերը։ Մնացած ամեն ինչ՝ դիրքը, բունկերը, սահմանային սյունը, որևէ բան չեն անում, մասնավորապես՝ Ադրբեջանի դեպքում։ Այդ ամենն ընդամենն օգնում է իշխանություններին ու Զինված ուժերին՝ անվտանգությունն ապահովելու հարցում։

Թե այսօր ՀՀ իշխանությունը որքանո՞վ է ապահովում մեր երկրի անվտանգությունը, սրա վերաբերյալ վաղուց եմ կարծիքս հայտնել ու այդ կարծիքը մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Ըստ Մովսես Հակոբյանի, այսօր բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է տեղի ունենում Տավուշում, հետևաբար՝ խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: