Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

«Շատ գոհ եմ և բավարարված եմ, որ կարողացանք ՀՀ դատախազների աշխատավարձն էականորեն բարձրացնել». Փաշինյան

141
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 18:00
«Շատ գոհ եմ և բավարարված եմ, որ կարողացանք ՀՀ դատախազների աշխատավարձն էականորեն բարձրացնել». Փաշինյան

Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին. «Շատ գոհ եմ և բավարարված եմ, որ կարողացանք ՀՀ դատախազների աշխատավարձն էականորեն բարձրացնել: Բայց դա մենք անում ենք ոչ այնքան, դատախազների, որքան մեր քաղաքացիների համար: Սա արվում է առաջին հերթին քաղաքացիների համար, որովետև այն ծառայությունները, որ մատուցվում են, դրանց շահառուն քաղաքացիներն են: Արդարությունը շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկակիքը»: