Երևան`   +35 °C
Այսօր`   Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.

Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվե»-ի` հանցանքի մասին հաղորդմանը

111
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 16:24
Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվե»-ի` հանցանքի մասին հաղորդմանը

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. ««ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, որը վերաբերում էր հունիսի 12-ին ցուցարարների հանդեպ ոստիկանության զորքերի ոչ իրավաչափ գործողություններին, գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:
Սա ոստիկանական բռնությունների մասին արդեն երկրորդ հանցանքի մասին հաղորդումն է «ՀայաՔվեի» կողմից, առաջինը վերաբերում էր մայիսի սկզբին Կիրանց գյուղի բնակիչների հանդեպ ոստիկանության վայրագ գործողություններին:
«ՀայաՔվեն» հետամուտ է լինելու ոստիկանական բռնությունների մեղավորների ամբողջական շրջանակի բացահայտմանն ու պատասխանատվության ենթարկելուն»:

Աղբյուրը`   ՀայաՔվե