Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

«Սա թղթի վրա գրվածն է, իսկ իրականությունը` տեսանյութում». Սոնա Աղեկյան

132
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 19:54
«Սա թղթի վրա գրվածն է, իսկ իրականությունը` տեսանյութում». Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ, հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Սիրելի' երևանցի, Երևանի բյուջեի կատարողականի համաձայն՝ Հուշարձանների վերանորոգում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 28 միլիոն 909 հազար 4 ՀՀ դրամ, որի շրջանակներում, մասնավորապես, 1 միլիոն 700 հազար ՀՀ դրամով իրականացվել են Երևան քաղաքի հուշարձանների լվացման և այն հուշարձանների նորոգման և պահպանման աշխատանքները, որոնք ընդգրկված չեն պետական պահպանության ենթակա հուշարձանների ցանկում։
Սա թղթի վրա գրվածն է, իսկ իրականությունը՝ տեսանյութում, համեցեք»: