Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

«Իշխանություններն ումից որ կարողանում են փող պոկել, նրա հետ են». Բագրատ Սրբազան

110
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 20:48
«Իշխանություններն ումից որ կարողանում են փող պոկել, նրա հետ են». Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում Բագրատ Սրբազանն ասաց. «Այս իշխանությունների ակնկալիքը մեկն է՝ որտեղից կկարողանան, փող բերեն: Փողն էլ բերեն՝ ինչ անեն, իրենց արյունոտ աթոռը երկարաձգեն: Հիմա Արևմուտքից են կարողանում փող բերել, Արևմուտքի հետ են, վաղը Ռուսաստանը կլինի, Ռուսաստանի հետ կլինեն, մյուս օրը Չինաստանը: Թուրքիայից հրահանգում են, ասում՝ Պաղեստինի անկախությունը ճանաչի, ճանաչում է, արտաքին պարտքը բարձրացրել են ահռելի չափերով, թող ցույց տան՝ ինչի վրա են ծախսում: Ինքը այնտեղ չարիք է, մահ, սատանա: Այս շարժումն, այդ չարիքն այնտեղից պոկելու, վերացնելու մասին է: Հայաստանը պետք է ունենա հակա-ներից հրաժարվող քաղաքականություն: Չի կարող մեր երկիրը դիմանալ ոչ մի բանի: Այս աշխարհաքաղաքական բախումները ոչ մի բանի օգտին չեն»: