Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

«Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղերի բնակիչներին»․ Ոսկան Սարգսյան

128
Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ., 16:18
«Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղերի բնակիչներին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 միլիոն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարը: Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 5 միլիոն դրամով ավելացվում է 16 միլիոն դրամի գումարը։ Սակայն հետո պարզվեց, որ այդ որոշումը վերաբերում է միայն Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի բնակիչներին։ Տավուշի մարզի սահմանամերձ այլ գյուղերի բնակիչների տարակուսած են այդ որոշումից, նրանցից շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը յուրատեսակ կաշառք է նշված 4 գյուղերի բնակիչներին, որպեսզի նրանք համակերպվեն սահմանազատման անվան տակ Ադրբեջանին տարածքների միակողմանի կերպով հանձնման հետ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան