Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Պուտինը որպես «թնդանոթի միս» կօգտագործի հյուսիսկորեացի զինվորականներին»․ #Politico

1316
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 14:30
«Պուտինը որպես «թնդանոթի միս» կօգտագործի հյուսիսկորեացի զինվորականներին»․ #Politico

Եթե Փհենյանը որոշի զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից պայքարելու համար, նրա զորքերը կօգտագործվեն որպես «թնդանոթի միս»։ Այս մասին հայտարարել է Փենթագոնի խոսնակ Փեթ Ռայդերը, փոխանցում է Politico-ն։

«Եթե ես լինեի Հյուսիսային Կորեայի ռազմական ղեկավարության փոխարեն, ես կասկածի տակ կդնեի Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմում իր զորքերը որպես ատեղում, ես կասկածի տակ կդնեի Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմում իմ զորքերը որպես «թնդանոթի միս» ուղարկելու որոշումը։ Եվ մենք տեսանք՝ ինչ կորուստներ կրեց ռուսական զորքերը»,- ասել է Ռայդերը։

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանի ռազմական ռազմավարությունն էր՝ օգտագործելու թվային գերակայությունը՝ Ուկրաինային ճնշելու համար: Չնայած ներխուժման ժամանակ Ռուսաստանը ծանր կորուստներ ունեցավ, կարողացավ արագորեն փոխարինել զորքերը առաջնագծում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել, որը երկու երկրներին պարտավորեցնում է ռազմական օգնություն ցուցաբերել միմյանց՝ կողմերից մեկի վրա հարձակման դեպքում։