Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Բոլիվիայում հեղաշրջման փորձ կազմակերպած գեներալին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

563
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 12:18
Բոլիվիայում հեղաշրջման փորձ կազմակերպած գեներալին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

Բոլիվիայում հեղաշրջման փորձը գլխավորած գեներալ Խուան Խոսե Սունիգային մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է ТАСС-ը։ Ապստամբությունը ճնշելուց հետո քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով գործ է հարուցվել։ Այս մասին հայտնել է Բոլիվիայի արդարադատության նախարար Իվան Լիմա Մագնեն։

Սունիգան և պետական հեղաշրջման փորձի մի շարք մասնակիցներ մեղադրվում են ահաբեկչական գործողություններ կատարելու, հասարակական անվտանգության և պետական ինքնիշխանության դեմ զինված ապստամբություն կազմակերպելու մեջ։ Նախօրեին մի խումբ զինվորականներ՝ Սունիգայի գլխավորությամբ, որը հեռացվել էր բանակի հրամանատարի պաշտոնից, գրավել էին Լա Պասի կառավարության շենքի դիմաց գտնվող հրապարակը: Զինված ուժերի նոր հրամանատարը հրամայել էր զինծառայողներին վերադառնալ իրենց ստորաբաժանումներ, որից հետո զինվորականները լքել էին հրապարակը, իսկ ապստամբների առաջնորդը՝ ձերբակալվել։