Ջուլիան Ասանժի դեմ գործը կարճվել է ԱՄՆ իշխանությունների հետ գործարքից հետո
![]() WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ամերիկյան դատարանում ընդունել է ռազմական գաղտնիքների հրապարակման մեղքը, ինչից հետո՝ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ազատ է արձակվել, հաղորդում է ABC-ն: Նրա դեմ գործը կարճվել է։ Նիստն անցկացվել է Հյուսիսային Մարիանյան կղզիների (ԱՄՆ տարածք) շրջանային դատարանում, որտեղ Ասանժը մեկնել էր Լոնդոնից։ Ազգային պաշտպանության մասին գաղտնի տեղեկություններ ստանալու և հրապարակելու նպատակով դավադրության մեղքն ընդունելուց հետո դատավորը հայտարարել է, որ «արդար և ողջամիտ» կլինի որպես պատժի ժամկետ հաշվել 62 ամիսը, որն Ասանժն անցկացրել է Լոնդոնի «Բելմարշ» բանտում։ Ավելի լուրջ մեղադրանքները, որի համար Ասանժը կարող էր երկարատև բանտարկության դատապարտվել, հանվել են։ «Դուք ազատ մարդ եք, կարող եք դուրս գալ դատարանի դահլիճից»․- նիստի ավարտին ասել է դատավորը։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
