Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը». փաստաբան

127
Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 13:06
«Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը». փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը։
Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից։ Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է։
ՀԳ. Մենք խստորեն առարկեցինք, բայց ակնհայտ էր, որ որոշումը կայացվել էր նախապես»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան