Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Բանա՛կն է եղել մեր անվտանգության երաշխիքը, ոչ թե բետոնե ստոլբան». Զոհրաբյան

105
Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 12:18
«Բանա՛կն է եղել մեր անվտանգության երաշխիքը, ոչ թե բետոնե ստոլբան». Զոհրաբյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմեց միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին. «Դուք լռում եք քաղաքական այս հաշվեհարդարը տեսնելով, դուք լռեցիք հունիսի 12-ին, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց անթույլատրելի հատուկ միջոց»,- ասաց նա: Խոսելով Փաշինյանի՝ «մենք սրբացրինք մեր բանակը, և ինչի՞ հասանք» արտահայտության մասին, Զոհրաբյանը նշեց. «Էս մարդը հստակ գծած ճանապարհային քարտեզով, ոչնչացնելով բանակը, արժեհամակարգը, գնում ա առաջ: Մարդն ասում ա՝ մեր պրոբլեմն էն ա եղել, որ սրբացրել ենք բանակը: Բանա՛կն է եղել մեր անվտանգության երաշխիքը, ոչ թե բետոնե ստոլբան»:

«Բանա՛կն է եղել մեր անվտանգության երաշխիքը, ոչ թե բետոնե ստոլբան». Զոհրաբյան