Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Վարչապետն ասել ա՝ հարցը լուծելու համար ճանապարհ փակեք, փակել ենք». բնակիչներ

130
Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 11:18
«Վարչապետն ասել ա՝ հարցը լուծելու համար ճանապարհ փակեք, փակել ենք». բնակիչներ

Վարդենուտ գյուղի բնակիչները կրկին փակել են Ապարան-Երևան մայրուղին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բնակիչների 110 հա տարածքը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ: «Վարչապետն ասել ա՝ հարցը լուծելու համար ճանապարհ փակեք, փակել ենք... Մեր հողը մեր ձեռքից տանում են, սենց բան կլինի՞»,- ասում են հավաքվածները:

Խնդրի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև ԱԺ պատգամավեոր Գառնիկ Դանիելյանը. «Վարդենուտ գյուղի բնակիչներն այս տարի արդեն երկրորդ անգամ փակել են Ապարան-Երևան մայրուղին։
Բանն այն է, որ «ՌԻԴ» ընկերությունը ցանկանում է գնել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներին պատկանող և հանրային գերակա շահ ճանաչված շուրջ 110 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքները՝ չափազանց ցածր արժեքով, 1 քմ-ն ընդամենը 300 դրամով։
Այս խնդրի մասին բարձրաձայնել եմ դեռևս ամիսներ առաջ՝ փետրվարին, հրապարակումներով, գրություններով, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչակարգի ղեկավարին հարց ուղղելով։
Հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, սակայն հարցը անարձագանք չի մնա, և այդ հարցով կզբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը։
Եվս մեկ փաստ, որ գործ ունենք մի վարչակարգի հետ, որը շարունակաբար ստում է իր քաղաքացիներին՝ միայնակ թողնելով բազմաթիվ խնդիրների հետ։
Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի»: