Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

Ալիևի ներկայացուցիչը հայտնել է՝ քանի մարդ է բնակվում օկուպացված Ստեփանակերտում

140
Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 11:30
Ալիևի ներկայացուցիչը հայտնել է՝ քանի մարդ է բնակվում օկուպացված Ստեփանակերտում

Օկուպացված Արցախի Ստեփանակերտ քաղաքում, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Էլչին Յուսուբովի, բնակվում է ավելի քան 3000 մարդ։ Յուսուբովի խոսքով՝ նրանց թվում են պետական ձեռնարկությունների աշխատակիցներ, բիզնեսով զբաղվող անձինք։

«Քաղաքում գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ, նախատեսվում է բացել ևս 37 օբյեկտ։ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո բնակիչների թիվը կավելանա»,- ասել է նա։

Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այս պահին Ստեփանակերտում դատախազության շենքի բացման միջոցառում է ընթանում, որին ներկա են Ադրբեջանի գլխավոր դատախազութան առաջատար դեմքերը, պատգամավորներ, ՀԿ ներկայացուցիչներ։