«Հավաքն սկսելուց առաջ զանգել են, ասել` պիտի հանդիպենք, այլապես բերման կենթարկենք». Սուրեն Պետրոսյան
«24նյուզ»-ի եթերում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց՝ որտեղ է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայից «անհետացել» ինքը: «Հավաքն սկսելուց առաջ զանգել են և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի երրորդ տարբերակը՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով մեծ արագությամբ շարժվել ենք դեպի Հրազդան։ Հասել ենք առանձնատուն։ 1 ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսակցություն: ...Խոսակցությունն այն մասին էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Առաջարկել են, որ փոխեմ շարժման ուղղությունը, թե չէ կարող է նաև մարդ մահանալ։ Պետրոսյանը նաև հավելեց, որ իրեն ցույց են տվել բազմաթիվ «շատ վատ» ձայնագրություններ: «Չգիտեմ՝ կոնտեքստից կտրված, թե արհեստական բանականությամբ պատրաստված, այնուամենայնիվ, շատ վատ բովանդակությամբ ձայնագրություններ, որոնցից միայն մի 5 տոկոսն են դեռ հրապարակել, որոնց հիման վրա էլ կալանավորել են Գերասիմ Վարդանյանին: Նա նաև նշեց, որ շատ երկար զրույց է ունեցել Բագրատ Սրբազանի հետ, ամեն ինչ իրեն պատմել է: Մոսկվա գնալու վերաբերյալ էլ Պետրոսյանը նշեց, որ մեկնումը ծրագրած էր դեռ մեկ ամիս առաջ և խիստ անձնական նպատակով է գնացել: |
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում
623:48«Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք». Բագրատ Սրբազան
2923:30«Եթե ԱԺ-ն չլուծարվի, քաղաքական միջավայր կստեղծվի ՀՀ-ի կործանման համար». Էդգար Ղազարյան
3423:12Բագրատ Սրբազանի ուղիղ եթերը՝ Կիրանցի շրջակայքի վանքից (տեսանյութ)
3622:48«Այսօր «Զովք» սուպերմարկետում «վերևից» արգելել են անջատել ուրախ երաժշտությունը». Զարուհի Մուրադյան
4622:30«Երկիրը անդունդի հատակից հանելու միակ տարբերակը ռադիկալիզմն է». Նաիրի Հոխիկյան
4922:00