Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

Թուրքիան ողջունել է Երևանի որոշումը

900
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 20:18
Թուրքիան ողջունել է Երևանի որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը:

«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։

Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասված է գերատեսչության X-ի միկրոբլոգով տարածված հայտարարության մեջ։