Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Վիետնամն անտեսել է Պուտինի այցի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը․ #Bloomberg

1110
Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 09:48
Վիետնամն անտեսել է Պուտինի այցի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը․ #Bloomberg

Վիետնամն անտեսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, գրում է Bloomberg-ը: Գործակալությունը մեջբերում է Հանոյում ԱՄՆ դեսպանատան՝ հունիսի 17-ի հայտարարությունը, որում ասվում է, որ «ոչ մի երկիր չպետք է հարթակ տրամադրի Պուտինին՝ նրա ագրեսիվ պատերազմն առաջ մղելու համար»։

Պուտինը Վիետնամ է ժամանել հունիսի 19-ի երեկոյան։ Մինչ այդ Պուտինն այցելել էր ԿԺԴՀ։

Վիետնամում Պուտինը հանդիպումներ կանցկացնի Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուե Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մին Տինի և խորհրդարանի նախագահ Չան Թհան Մանի հետ։