«Առավելագույն վնաս հասցնել ոչ բարեկամական երկրներին»․ Մեդվեդև
695
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 12:48
![]() Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարում արձագանքել Արևմուտքի պատժամիջոցներին։ Նա թելեգրամյան ալիքում կոչ է արել ի պատասխան սահմանափակումների՝ «առավելագույն վնաս հասցնել ոչ բարեկամական երկրներին»։ «Պետք է ամեն օր փորձել առավելագույն վնաս հասցնել այն երկրներին, որոնք մեր երկրի և մեր բոլոր քաղաքացիների դեմ սահմանել են այդ սահմանափակումները։ Վնասել հնարավոր ամեն ինչ։ Կաթվածահար անել նրանց ընկերությունների և պետական հաստատությունների աշխատանքը: Գտնել խնդիրներ նրանց կարևոր տեխնոլոգիաների մեջ և անխնա հարվածել դրանց: Բառացիորեն ոչնչացնել նրանց էներգետիկան, արդյունաբերությունը, տրանսպորտը, բանկային և սոցիալական ծառայությունները։ Կատարյալ մղձավանջի վերածել նրանց կյանքը»,- գրել է Մեդվեդևը։
|

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
