Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Եկեղեցական ես, դու տենց չար հայացք չպիտի ունենաս». Սիմոնյան

107
Երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ., 15:48
«Եկեղեցական ես, դու տենց չար հայացք չպիտի ունենաս». Սիմոնյան

«Ուզում եք ասել՝ հավաքված մարդիկ ՀՀ ամբողջ ժողովո՞ւրդն է, լո՞ւրջ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը: «Արցախից եղած պատգամավորներն են, ՀՅԴ-ի, եկեղեցու, որոշ օլիգարխների, մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են: Ամբողջ ժողովուրդը գիտե՞ք՝ երբ էր, 2018-ին... 1000 հոգով ստեղից գնում ա էն դռան մոտ ա հարցազրույց տալիս, հետո՝ մյուս: Եկեղեցական ես, ասա, դու տենց չար հայացք պտի չունենաս: Էդ չար հայացքով ոստիկաններին նայում, վիրավորում ա, էդ մարդը ժողովուրդը չի»,- հավելեց նա՝ շնորհակալություն հայտնելով ոստիկաններին՝ «սադրանքներին չտրվելու համար»: