Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Նույն հաջողությամբ կարող էին հորդորել արևին ծագել, անձրևին՝ տեղալ»․ Արուսյակ Ջուլհակյան

116
Երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ., 15:36
«Նույն հաջողությամբ կարող էին հորդորել արևին ծագել, անձրևին՝ տեղալ»․ Արուսյակ Ջուլհակյան

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոչ, հորդոր, հորդորակ, ուղերձ՝ անվստահության գործընթացի փոխարեն:
Ինչպես և երեկ գրել էի, ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց: Եվ ուրեմն ինչ արտահերթ նիստի մասին էր խոսում փիլոնասառեցվածը՝ պարզ դարձավ այսօր: Պարզվում է՝ մեր խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է արտահերթ նիստ անել և ընդունել հայտարարություն, որով Ազգային ժողովը կոչ կանի, կհորդորի կառավարությանը հրաժարական տալ: Նույն հաջողությամբ կարող էին հորդորել արևին ծագել, անձրևին՝ տեղալ, ձյանը՝ դադարել:
Եվ այս սնանկ օրակարգի շուրջ նույնիսկ իրենց ողջ կազմը չեն կարողացել կոնսոլիդացնել (ընդդիմադիր 35 պատգամավորից այդ նախաձեռնությանը միացել է միայն 33-ը), բայց հավակնում են իշխանական պատգամավորներին իրենց կողմ քաշելուն: Տրամաբանության բացակայության այս անփառունակ շքերթը կարծես վերջ չունի:
Այսպես շարունակվելու դեպքում ուղերձի կարիք, թերևս, իսկապես զգացվի: Ուղերձ, կոչ՝ ապասառեցնել ընդդիմադիր տրամաբանության վերջին փշրանքները և դադարեցնել խաբել սեփական սակավաթիվ հետևորդներին»: