Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Պետք է հեռացվի և հեռացվելու է». Բագրատ Սրբազան

179
Շաբաթ, 08 հունիսի, 2024 թ., 18:48
«Պետք է հեռացվի և հեռացվելու է». Բագրատ Սրբազան

«Մենք մեր պայքարի վճռական փուլ ենք մտել, և պարզ է, որ իշխանությունները ձեռքները ծալած չեն նստելու, ինֆորմացիոն տեղեկատվական դաշտում այս երկու ամիս տվայտվում են՝ ինչ-որ բաներ անելու, չի ստացվում: Նույնիսկ նրանցից մեկը նախորդ օրն ասել է, որ ԱԱԾ-ն չի կարող որոշել՝ ով է գործակալ. տաղա՛նդ: Էն մյուսին դատական գործընթացներով ինչ-որ բան են պարտադրում, ասում է՝ դատարանը չի կարող ինձ ինչ-որ բան պարտադրել: 30-40 հոգով մարդ են ծեծում-ջարդում, ոչ մի բան, երեխայի երեսին ոստիկանի կոշիկի հետքն են դաջում, էլի ոչ մի բան: Եվ սա վերստին հաստատում է, որ մեր երկրում գործում է մեկ հոգու քմահաճույքը և նա պետք է հեռանա և քանի որ չի ուզում հեռանա, պետք է հեռացվի և հեռացվելու է»,- Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Պետք է հեռացվի և հեռացվելու է». Բագրատ Սրբազան