«Լեգիտիմ իրավունք ունենք պահանջելու` փոխել ՀՀ Սահմանադրությունը». Ադրբեջանի ԱԳՆ
![]() Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանին՝ այն համարելով «ոչ այլ ինչ, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչ»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մասնավորապես, ասել է. «Այսօր իսկապես գլխավոր խնդիրն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է կատարում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորում»։ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջելու Սահմանադրությունից հանել այդ պահանջները, որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, և դա չի կարող գնահատվել՝ որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև դրանց պահպանման հիման վրա, և վերացնել այդ ուղղությամբ վտանգ ստեղծող մարտահրավերները»: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և՝ Ադրբեջանից», իսկ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է։ |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
