Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Կրեմլը հայտնել է՝ ինչու չի կայացել Պուտինի և Էրդողանի հանդիպումը

587
Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 14:48
Կրեմլը հայտնել է՝ ինչու չի կայացել Պուտինի և Էրդողանի հանդիպումը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը դեռ չի կայացել՝ երկու երկրների ղեկավարների գրաֆիկների անհամապատասխանության պատճառով:

«Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման տպավորությունը սխալ է։ Ռուս-թուրքական շփումները շարունակվում են, տնտեսական երկխոսությունը շարունակվում է՝ առկա բոլոր խնդիրներով։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, թե ինչ աննախադեպ ճնշում են գործադրում ամերիկացիները, անգլիացիները և նրանց կողմից ստեղծված նման քվազի-հետախուզական մարմինները՝ պատժամիջոցային ռեժիմ սահմանելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։