Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Բաքվի ու Երևանի միջև համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը»․ Բայդեն

471
Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 11:36
«Բաքվի ու Երևանի միջև համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը»․ Բայդեն

Բաքվի ու Երևանի միջև համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում: Ուղերձում նշվում է, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունն ԱՄՆ-ի համար առաջնահերթություններ են: «Երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի բազմամյա հակամարտությանը, կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ձգտմանը։ Մենք պարտավոր ենք ապագա սերունդների համար ապահովել, որպեսզի խաղաղությունն ու բարգավաճումը մնան մեզ առաջնորդող սկզբունքները»,- ասվում է Բայդենի ուղերձում։