Ուկրաինայում Հայաստանի դեսպանը և Երևանի Նոր Նորքի թաղապետն այցելել են Բուչա
![]() Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել են Ուկրաինայի Բուչա քաղաք։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Բուչայի քաղաքային վարչակազմը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Բուչայի և Երևանի Նոր Նորք համայնքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը։ Հայկական պատվիրակությունը՝ որպես մարդասիրական օգնություն, դեղամիջոցներ է նվիրաբերել Բուչայի երկրորդական օղակի բժշկական հաստատություններին։ «Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում։ Երևան քաղաքը և Նոր Նորքի շրջանը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսաստանյան ագրեսիայից տուժած մյուս համայնքներին։ Այս մարդասիրական օգնությունը մեր համերաշխության մի փոքր մասն է միայն»,- ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը։ Հյուրերը անմեղ զոհերի հիշատակը հարգել են 509 սպանված խաղաղ բնակիչների հուշահամալիրի ինստալյացիայի մոտ, հայտնում է Բուչայի քաղաքային վարչակազմը: |

«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5409:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
232Երեկ, 19:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
126Երեկ, 17:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
131Երեկ, 15:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
134Երեկ, 13:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
115Երեկ, 08:54
