Երևանում բացվել է ԵՄ առաքելության կապի և աջակցության նոր գրասենյակը
![]() Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը մայիսի 30-ին բացել է իր կապի և աջակցության նոր գրասենյակը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Այս մասին նշվում է դիտորդական առաքելության կայքում տարածված հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ առաքելության նորաբաց գրասենյակը կաջակցի ԵՄ առաքելության մանդատի և գործունեության իրականացմանն՝ ամրապնդելով նրա ներգրավվածությունը Հայաստանի մայրաքաղաքում գործող ազգային և միջազգային գործընկերների հետ: «Մեր նոր կապի գրասենյակը կհեշտացնի փոխանակումը և կբարձրացնի համակարգումը Երևանում շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու առաքելության մանդատի իրականացմանը։ Այն նաև ծառայում է որպես աշխատատեղ մեր անձնակազմի համար»,- ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Մինչ օրս առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմից իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն։ Առաքելությունն իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարի 20-ին և ներկայում ունի առաքելության 132 անդամ՝ ԵՄ անդամ 23 պետություններից: Քաղաքացիական առաքելությունն ունի երկամյա մանդատ, որը գործում է մինչև 2025 թվականի փետրվարը: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
