Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Քրիստիկը պետք ա պատասխան տա իր ասածների ու լկտի պահվածքի համար». Աննա Հովհաննիսյան

178
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 22:48
«Քրիստիկը պետք ա պատասխան տա իր ասածների ու լկտի պահվածքի համար». Աննա Հովհաննիսյան

Լոռիում կամավորական աշխատանքների համակարգող Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզաբանում
Ես դեռ էստեղ եմ, չգիտեմ էլ՝ երբ կգամ, մեքենաներն ենք վնասել, էվակուատորի ենք սպասում...
Քանի որ բավականին մեծ աղմուկ եղավ իմ այսօրվա ակտի վերաբերյալ, գրում եմ մանրամասները:
Չնայած որ լիքը պարեկներ են զանգել ինձ և քրիստիկի փոխարեն ներողություն խնդրել, նաև խնդրել են, որ ջնջեմ հրապարակումը, բայց մեկ է, իմացեք ամեն ինչ:
Ես կողմ եմ, որ եթե մարդ օրենք է խախտում, տուգանեն: Ու ոչ մի բառ չեմ ասել, որ չտուգանեն:
Բացատրեմ՝ ինչ եմ արել. հեռախոսով խոսում էի՝ 20-ի տակ վարելով: Խոսում էի աղետի գոտի, որտեղ ամեն պահ կապ չկա. երբ հասցնում են, զանգում են։ Խոսում էի նաև լրագրողի հետ՝ աղետի գոտուց:
Պարեկ տղային՝ ազգանունը չեմ հիշում, ասացի՝ տուգանի, բայց արագ: Գնաց, 10 րոպե ակտ էր գրում։ Մեքենայից իջավ քրիստիկը։ Մոտեցա, ասում եմ՝ ձեր անունն ի՞նչ է։ Ու ձեռքս մտերմիկ դնում եմ ուսին՝ ծանոթանալու, ու ասում եմ՝ արի մեքենաս նայի, մեջը սաղ օգնություն է, արագ գրեք, գնամ։ Ու էստեղ սկսեց կինոն: Ասում է՝ մի կպի ինձ, ասում եմ՝ բայց ի՞նչ կա դրա մեջ։ Մի խոսքով, ինքն, իբր, ցույց է տալիս՝ ոնց եմ կպել իրեն, բավականին ուժեղ կպչում է ուսիս (համարյա խփելու աստիճան): Ասում եմ՝ ես ոստիկաններին հարգում եմ, պատերազմ ենք իրար հետ եղել, կռվել, ու էստեղ գալիս է քրիստիկի լկտի պահվածքը, ասում է՝ դուք դժվար էլ գնացած լինեք պատերազմ, սուտ եք խոսում, եթե գնացել էլ եք, եսիմ ինչեր եք արել: Էս ամենին կային վկաներ: Քրիստիկը պետք ա պատասխան տա իր ասածների ու ձեռքիս համարյա հարվածելու համար:
Կրկնում եմ՝ մի բառ չեմ ասել՝ մի տուգանեք, ասել եմ՝ արագ տուգանեք, գնամ, բայց բացատրել եմ մարդկային ձևով, թե ինչու էի հեռախոսով խոսում»: