Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Փարիզը դեռ ներողություն չի խնդրել»․ Ադրբեջանի ԱԳՆ

107
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 12:30
«Փարիզը դեռ ներողություն չի խնդրել»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ֆրանսիան պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ իրականացվող արշավն ու հնչեցվող մեղադրանքներն անպատասխան չեն մնալու։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Ավելի վաղ Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել էր Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին սատարելու մեջ։

«Ֆրանսիական կողմը ոչ միայն դեռ ներողություն չի խնդրել նման անպատասխանատու և անընդունելի հայտարարությունների համար, այլև ավելի է ընդլայնել Le Point-ում և ֆրանսիական նմանատիպ այլ լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ ուղղված զրպարտչական արշավը»,- ասել է Հաջիզադեն։