Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Մեկնարկում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության վերանայում»․ ԱՄՆ պետքարտուղար

120
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 11:06
«Մեկնարկում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության վերանայում»․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով։

Նա նշել է, որ Վրաստանի իշխող կուսակցության ընդունած օրենքը կխոչընդոտի խոսքի և արտահայտման ազատությունը, «կխարանի այն կազմակերպություններին, որոնք ծառայում են Վրաստանին, և կխոչընդոտի անկախ լրատվամիջոցներին, որոնք աշխատում են՝ վրացիներին բարձրորակ տեղեկատվության հասանելիություն ապահովելու համար»։ Բլինքենը նաև քննադատել է օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ճնշումը Վրաստանի իշխանությունների կողմից։

«Ի պատասխան այս գործողությունների՝ Պետքարտուղարությունը Վրաստանի համար իրականացնում է վիզային սահմանափակման նոր քաղաքականություն, որը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Սա ներառում է այն անձանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար», - գրված է Բլինքենի հայտարարությունում:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ մեկնարկում է «ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայում»։