Երևան`   +30 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2026 թ.

Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

232
Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 11:06
Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։