ԱՄՆ-ն զենքի ներկրման համար պատժամիջոցներ է սահմանել Ղազարյանի, Մկրտիչևի և Բուդնևի նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու քաղաքացիների և երեք ռուսական կազմակերպությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի ներկրմանն օժանդակելու համար, հաղորդում է krymr-ը: Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռաֆայել Ղազարյանը, Ալեքսեյ Բուդնևը, ինչպես նաև Trans Kapital, Rafort և «Տեխնոլոգիա» ընկերությունները: Ըստ տեկությունների՝ Ալեքսեյ Բուդնևը նպաստել է Ռուսաստան ռազմական կոմունիկացիոն սարքավորումների մատակարարմանը, որոնք, հավանաբար, պատրաստվել են ԿԺԴՀ-ում և նախատեսված են ռուս զինվորականներին աջակցելու համար: Բուդնևը ռուսական «Տեխնոլոգիա» ընկերության միակ սեփականատերն է։ Ռաֆայել Անատոլիի Ղազարյանն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ Աշոտ Մկրտիչևին նյութական օգնություն, ինչպես նաև ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու համար, որի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել էին ավելի վաղ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Trans Kapital, Rafort ընկերությունները կապ ունեն Ռաֆայել Ղազարյանի հետ։
|
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18