Հայտնի է՝ ինչ են պայմանավորվել Ալիևն ու Լուկաշենկոն
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ են անցկացրել «Զագուլբա» պալատում։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ «Բելառուսի և Ադրբեջանի միջև քննարկվող թեմաներում սահմանափակումներ չկան, կողմերը նույնատիպ տեսլական ունեն՝ կապված համաշխարհային գործընթացների և դրանց զարգացման ուղղությունների հետ»,- ասել է Լուկաշենկոն։ Նա առաջարկել է օգնություն՝ «ռազմական գործողություններից հետո տարածքների վերականգնման» հարցում։ «Հակամարտության ավարտից հետո հիմնական խնդիրը տարածքների վերականգնումն ու զարգացումն է»,- ասել է Լուկաշենկոն։ Իր հերթին, Ալիևը նշել է, որ հրավիրել է բելառուսական ընկերություններին՝ մասնակցելու «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի գոտիներում» վերականգնմանը։ Բանակցությունների արդյունքներով Լուկաշենկոն և Ալիևը միջազգային մի շարք փաստաթղթեր են ստորագրել։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
