«Արտաքին ուժերը փորձում են հեղաշրջում կազմակերպել Վրաստանում»․ Թբիլիսիի քաղաքապետ
668
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 10:06
![]() Արտաքին ուժերը փորձում են Վրաստանում պետական հեղաշրջում կազմակերպել։ Այս մասին Rustavi-2 հեռուստաալիքի եթերում ասել է Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։ «Իհարկե, դրսից փորձ է արվում հեղաշրջում, հեղափոխություն իրականացնել երկրում։ Դրա օրինակն են անգամ այն օտարերկրացիները, որոնք մասնակցել են հանրահավաքին»,- ասել է նա։ Կալաձեն հիշեցրել է Էստոնիայի, Լիտվայի և Իսլանդիայի ԱԳ նախարարների ելույթները Թբիլիսիի կենտրոնում՝ մայիսի 15-ին կայացած հավաքի ժամանակ։ Նա քննադատել է դիվանագետների գործողությունները՝ դրանք անվանելով հասարակության բևեռացման փորձ և Վրաստանի նկատմամբ թշնամանքի դրսևորում: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
