Բլինքենը նվագել ու երգել է Կիևի սրճարաններից մեկում
2485
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 12:36
![]() ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև կատարած այցի ժամանակ կիթառ է նվագել ու երգել բարերից մեկում։ Կադրերը հրապարակել է Associated Press-ը։ Բլինքենը բարձրացել է բեմ և ասել, որ գիտի՝ Ուկրաինայի համար շատ դժվար ժամանակներ են։ Ապա կատարել է Նիլ Յանգի «Rockin' in the Free World» երգը։ «Ձեր զինվորները, քաղաքացիները, հատկապես՝ հյուսիս-արևելքում, Խարկովում, շատ են տուժում։ Բայց նրանք և դուք պետք է իմանաք, որ ԱՄՆ-ն ձեզ հետ է, աշխարհի մեծ մասը ձեզ հետ է։ Նրանք պայքարում են ոչ միայն ազատ Ուկրաինայի, այլև ազատ աշխարհի համար: Եվ ազատ աշխարհն էլ ձեզ հետ է»,- ասել է Բլինքենը։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
